Նյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթը
Աշխարհ
Նյու Յորքի քաղաքային իշխանությունները որոշել են աստիճանաբար դադարեցնել ձիաքարշ կառքերի գործունեությունը։ Քաղաքապետ Զոհրան Մամդանիի ստորագրած օրենքով՝ նախատեսվում է մինչև 2028 թվականի հունիսի 1-ը ամբողջությամբ արգելել դրանց շահագործումը քաղաքի փողոցներում, այդ թվում՝ Կենտրոնական զբոսայգում։
Որոշումը ստացել է «Ռոմանչի օրենք» անվանումը՝ ի հիշատակ 18-ամյա Ռոմանչ Մահաջանի, որը մահացել էր 2026 թվականի հունիսի 17-ին ձիաքարշ կառքի մասնակցությամբ միջադեպից հետո։
Նոր կարգավորումը կարող է ազդել ոլորտում աշխատող շուրջ 200 մարդու վրա։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են ֆինանսական օգնություն և աշխատանք գտնելու աջակցություն տրամադրել նրանց։ Այսպիսով՝ ավարտին է մոտենում զբոսաշրջիկների շրջանում հայտնի շուրջ 150-ամյա ավանդույթը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը