Հրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահման
Աշխարհ
Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունը մասնագետներ է ուղարկել Լիտվայի հետ սահմանամերձ Բրասլավի շրջան՝ Իգնալինայի ատոմակայանում տեղի ունեցած հրդեհից հետո ճառագայթային իրավիճակը վերահսկելու նպատակով։ Կայանը գտնվում է բելառուսական սահմանից շուրջ չորս կիլոմետր հեռավորության վրա։
Նոյեմբերի 17-ին հրդեհ էր բռնկվել ատոմակայանի առաջին էներգաբլոկի պահեստային տարածքում։ Հրշեջներին հաջողվել էր մի քանի ժամվա ընթացքում մարել կրակը։ Միջադեպից հետո Մինսկը տեղեկություններ էր պահանջել Լիտվայի համապատասխան գերատեսչություններից։
Լիտվայի միջուկային անվտանգության կարգավորող մարմնի հաղորդմամբ՝ տուժածներ չկան, իսկ ճառագայթային անվտանգության սպառնալիք չի արձանագրվել։ Ժամանակավորապես դադարեցվել են միայն հրդեհից տուժած օդափոխության գոտու ապամոնտաժման աշխատանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը