Փոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներ
Գիտություն և Մշակույթ
Չիկագոյի և Նյու Յորքի համալսարանների ֆիզիկոսները ստեղծել են փոքրիկ խոռոչ պատիճներ, որոնք հեղուկից ընտրողաբար հավաքում են մասնիկներ։ Նոյեմբերի 19-ին «Science»-ում հրապարակված փորձի ժամանակ բավական էր թեթևակի թափահարել կամ խառնել ջրով անոթը, որ մեկ բացվածքով պատիճները սկսեին աշխատել։
Պատիճի ներսում ջուրը համեմատաբար հանգիստ է, իսկ դրսում՝ հորձանուտներով լի։ Բացվածքին համապատասխան չափի հորձանուտները ներս են անցնում՝ իրենց հետ տանելով մասնիկներ։ Գիտնականները փոխել են պատի հաստությունն ու բացվածքի ձևը և այդ կերպ կարգավորել, թե որ մասնիկները կհավաքվեն։
Սկզբունքը գործել է ինչպես հինգ միկրոմետր, այնպես էլ երկու սանտիմետր լայնությամբ պատիճների դեպքում։ Հետազոտողներն այժմ ուսումնասիրում են՝ արդյոք նույն եղանակով հնարավոր է մաքրել հեղուկներ կամ որոշակի ժամանակ անց ազատել պատիճների ներսում հավաքված նյութը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը