Հետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալ
Աշխարհ
Կալիֆոռնիայի փաստաբանների պալատը հետաքննություն է սկսել Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քեյթի Զեքերայայի նկատմամբ։ Նա կասկածվում է առանց համապատասխան արտոնագրի իրեն որպես իրավաբան ներկայացնելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է Campaign for Accountability ոչ առևտրային կազմակերպությունը։
Հետաքննության հիմք է դարձել հոկտեմբերի 14-ին ներկայացված բողոքը։ Դրանում պնդվում է, որ Զեքերայան բազմիցս ներկայացել է որպես իրավաբան՝ չնայած ԱՄՆ որևէ նահանգում փաստաբանական գործունեության թույլտվություն չունենալուն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սպիտակ տան նախկին խոսնակը չի կարողացել հանձնել փաստաբանական որակավորման քննությունը։ Նա հետագայում Fox News-ի եթերում հաստատել էր այդ տեղեկությունը։ Հետաքննության սկսվելը դեռևս չի նշանակում մեղավորության հաստատում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը