Պիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կոչ արեց եվրոպացիներին չմերժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու հրավերը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։
«Մոսկվա այցելելու հրավերից հրաժարվելը կլինի բացարձակապես սխալ ազդանշան», - ասել է նա Վարշավա կատարած այցի ժամանակ։ Der Spiegel ամսագիրը մեջբերել է նախարարի խոսքերը։ «Մենք պետք է խոսենք։ Միայն նրանք, ովքեր խոսում են, կարող են վերջնական արդյունքի հասնել», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։ «Եթե նա Պուտինը հիմա առաջին ազդանշաններն է ուղարկում և խոսում եվրոպացիներին Մոսկվա հրավիրելու մասին, ապա դա պետք է ողջունվի բոլոր տեսանկյուններից», - ասել է Պիստորիուսը։
Միևնույն ժամանակ, նա դեմ է արտահայտվել Ուկրաինա գերմանական զորքեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ քննարկումներին։ Նրա խոսքով՝ «հիմարություն է խոսել տարբերակների մասին կամ կանխատեսել, թե ով ինչ կարող է անել և երբ» մինչև մարտական գործողությունների լիակատար դադարեցումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը