Խմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհը
Գիտություն և Մշակույթ
Կալահարիում անցկացված փորձը ցույց է տվել, որ խմբերով ապրող սուրիկատները կարողանում են նաև միայնակ կողմնորոշվել։ Ցյուրիխի համալսարանի կենսաբան Մաթիլդ Մարտինի և գործընկերների արդյունքները նոյեմբերի 19-ին հրապարակվել են «Journal of Experimental Biology» հանդեսում։
Գիտնականները կենդանիներին տեղորոշիչ վզկապներ են հագցրել, խմբից հեռացրել մինչև 1,5 կիլոմետր և ազատ արձակել։ Փորձին մասնակցած 20 սուրիկատից 18-ը գրեթե ուղիղ ճանապարհով վերադարձել է իր բույնը, հասել խմբին կամ այն վայրին, որտեղից հետազոտողները նրան տարել էին։
Թիմը ստուգել է նաև՝ արդյոք տարիքով մեծ կամ միայնակ ավելի հաճախ շրջող կենդանիներն առավելություն ունեն։ Այդպիսի օրինաչափություն չի նկատվել։ Հեղինակները ենթադրում են, որ սուրիկատները դեռ փոքր տարիքից մտքում կազմում են տարածքի քարտեզը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը