Սալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարանները
Գիտություն և Մշակույթ
Սալոնիկի հնագիտական թանգարանը նոյեմբերի 19-ին բացել է ցուցահանդես՝ նվիրված հելլենիստական շրջանի վեց նկարազարդ քարաբեկորների։ Դրանք գտել են դեռ 1924-ին՝ հին շուկայի հյուսիսային կողմում։ Ժամանակին քարերը քաղաքի հանրային շենքերից մեկի պատկերազարդ գոտու մաս են կազմել։
Միջազգային խումբը ներկի հետքերն ուսումնասիրել է առանց քարի մակերեսը վնասելու։ Պատկերահանման նոր եղանակներով ի հայտ են եկել գույներ և կերպարների գրեթե ջնջված ուրվագծեր։ Դրանք հիմք են տվել ենթադրելու, որ որոշ դրվագներ պատկերում են Տրոյայի անկումը։
Ցուցասրահում այցելուները կարող են պատկերների մանրամասներն ուսումնասիրել նաև շոշափելի կրկնօրինակներով և լսել դրանց նկարագրությունը։ Թանգարանը պատրաստել է նաև ժեստերի լեզվով տեսանյութեր։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027 թվականի մայիսի 31-ը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը