Nvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել
Աշխարհ
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հետաքննություն է նախաձեռնել ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության նկատմամբ՝ դրա նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։ Politico-ի փոխանցմամբ՝ դատախազությունը փորձում է պարզել՝ արդյոք ընկերության առաջատար չիպերը կամ գաղտնի տեղեկությունները փոխանցվել են Չինաստան։
Հետաքննության շրջանակում Nvidia-ից պահանջվել են համապատասխան փաստաթղթեր։ Ստուգվում է նաև՝ արդյոք ընկերությունը մոլորության մեջ է գցել ներդրողներին և հանրությանը։
Գործի առիթ են դարձել Հուանգի՝ Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ հետ կապերի մասին հրապարակումները։ Պեկինը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով զրպարտություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը