Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին
Գիտություն և Մշակույթ
ՄՆ գրքի ազգային 77-րդ մրցանակաբաշխությունում գեղարվեստական արձակի մրցանակը ստացել է Հաննա Լիլիթ Ասադին՝ «Paradiso 17» վեպի համար։ Նյու Յորքում նոյեմբերի 18-ի երեկոյան հայտարարված հաղթողներից է նաև եգիպտացի գրող Աբդելռահման Էլգենդին, որն արժանացել է ոչ գեղարվեստական գրականության մրցանակին։
Ասադիի երրորդ վեպի հիմքում հոր պատմությունն է։ Նա մանուկ հասակում՝ 1948-ին, ընտանիքի հետ փախել է Պաղեստինից, հետո սովորել Իտալիայում և տեղափոխվել Նյու Յորք։ Վեպում տեղահանության պատմությունը բացվում է Սուֆիենի հիշողություններով՝ Պաղեստինում անցկացրած մանկությունից մինչև ծերություն և տուն վերադառնալու երազանք։
Էլգենդին «Huna» հուշագրության մեջ պատմել է Եգիպտոսում որպես քաղբանտարկյալ անցկացրած վեց տարիների մասին։ ԱՄՆ մուտքի արտոնագրի մերժման պատճառով նա չկարողացավ ներկա լինել արարողությանը։ Նրա խոսքը բեմից կարդաց խմբագիրը՝ Հելեն Թոմայդիսը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը