Պուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներին
Աշխարհ
Ռուսական բալիստիկ հրթիռների հարվածներից վնասվել են Կիևի Դնեպր գետի երեք կամուրջները՝ Պոդիլսկի-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Հարավային կամուրջները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով երեք մարդ զոհվել է, շուրջ 15-ը՝ վիրավորվել, իսկ մայրաքաղաքի ձախ և աջ ափերը կապող մի շարք երթուղիներում երթևեկությունը սահմանափակվել կամ դադարեցվել է։
Հարձակման հետևանքով նաև հրդեհներ են բռնկվել և վնասվել են ենթակառուցվածքներ։ Հարվածները հաջորդել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական գործողություններին Մոսկվայի պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը