Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը 2026 թվականի ընթացքում մերժել է հրադադարի և լարվածության թուլացման բոլոր առաջարկները։ Նա նշել է, որ Մոսկվային տարբեր գործընկերների միջոցով առաջարկվել են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու, Սև ծովում ռազմական գործողությունները սահմանափակելու և հրադադարի այլ ձևաչափեր։
Զելենսկու խոսքով՝ բոլոր նախաձեռնություններին Ռուսաստանի պատասխանը եղել է մերժումը։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական հարվածների ուժգնացման պայմաններում առաջնահերթ է հակաօդային պաշտպանությունն ամրապնդելը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը