«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն Բունդեսթագից
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը խիստ քննադատության է ենթարկել կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցության պատճառով։
Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում պատգամավորը նշել է, որ «կամեցողների կոալիցիան» 2027 թվականին Ուկրաինային կրկին նախատեսում է հատկացնել 45 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ Գերմանիան ապահովում է Եվրամիության բյուջեի շուրջ մեկ քառորդը, հետևաբար ֆինանսական հիմնական բեռը դարձյալ կընկնի գերմանացիների ուսերին։
Ֆրոնմայերը պահանջել է, որ Մերցն առաջնահերթ պաշտպանի Գերմանիայի շահերը՝ պնդելով, թե կանցլերի համար Ուկրաինան ավելի կարևոր է դարձել, քան սեփական երկիրը։
TACC


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը