Ֆրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվում
Աշխարհ
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության՝ Մարի Լը Պենի քաղաքական ուժի կենտրոնակայանում նոյեմբերի 9-ին խուզարկություն է անցկացվել՝ Ներքին գործերի նախարարությունից գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի գործով։
Քննիչները ստուգում են՝ արդյոք կուսակցությանը և Մարի Լը Պենին մոտ կանգնած անձանց են փոխանցվել ընթացող դատական քննությունների վերաբերյալ գաղտնի տվյալներ՝ նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով։
Խուզարկություն է կատարվել նաև Ներքին գործերի նախարարությունում։ Գործի շրջանակում կասկածները վերաբերում են նախկին բարձրաստիճան պաշտոնյա Յուգ Մուտուին, սակայն նրա նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Փարիզի դատախազության տվյալներով՝ քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը