Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դժգոհություն է հայտնել Կոնգրեսի նիստերից հանրապետական պատգամավորների զանգվածային բացակայությունների պատճառով։ The Washington Post-ի տեղեկություններով՝ հինգշաբթի քվեարկությանը չի մասնակցել 21 հանրապետական, իսկ նախորդ օրը՝ 14-ը։
Ջոնսոնը հայտարարել է, որ նման իրավիճակը խոչընդոտում է կուսակցության օրենսդրական օրակարգի առաջխաղացմանը։ Նա մտադիր է անձամբ զրուցել բացակայող պատգամավորների հետ։
Հանրապետականները փորձում են մինչև Կոնգրեսի նոր կազմի աշխատանքի մեկնարկը հաստատել կառավարության ֆինանսավորման, պաշտպանության ոլորտի և ռազմական կարիքների համար լրացուցիչ 350 միլիարդ դոլարի հատկացման հարցերը։
TACC


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը