ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցից Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակ Ասիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. Վարդեւանյան Չինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարք Ձեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբինյանին 

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ

Քաղաքական

Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում նոյեմբերի 18-20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 56-րդ նիստը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար․ «Մաքսային ծառայությունների առաջնահերթություններից են մաքսային ընթացակարգերի միասնականացումը, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործումը՝ կենտրոնանալով իրական սպառնալիքների վրա, տարանցման գործընթացների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվական օպերատիվ փոխգործակցության խորացումը»։

ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ ցանկացած ինտեգրացիոն միավորման հաջողության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, և միայն պրոֆեսիոնալ ու բովանդակային երկխոսության միջոցով է հնարավոր գտնել առկա հարցերի հավասարակշռված լուծումներ, ժամանակին արձագանքել ի հայտ եկած մարտահրավերներին՝ նպատակ ունենալով ակտիվորեն ներգրավվել միջազգային լավագույն փորձի փոխանակման գործընթացներում, ուսումնասիրել և ներդնել նորարարական տեխնոլոգիաներ՝ նպաստելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ամրապնդմանը։ Ամփոփելով՝ ՊԵԿ նախագահը վերահաստատել է՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն իր ներդրումն ունենալ ԵԱՏՄ տնտեսական և մաքսային համագործակցության զարգացման, մաքսային վարչարարության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև անդամ պետությունների կողմից մաքսային պրակտիկայում լավագույն մոտեցումների ձևավորման գործում։

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը նշել է, որ Միավորված կոլեգիայի նիստը ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու, այլև այնպիսի որոշումներ կայացնելու կարևոր հարթակ է, որոնք նախանշելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է շուրջ 21 որոշում, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու դրանց լուծման միասնական մոտեցումներ՝ մասնավորապես մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառմանը, տեղեկատվական փոխգործակցությանը, մաքսային ռիսկերի կառավարմանը, ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցերի վերաբերյալ, որոնք պահանջում են առարկայական քննարկում և համաձայնեցված լուծումների մշակում։

56-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում ՀՀ կողմից ներկայացվել են զեկույցներ և սահիկաշար՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Նիստի ավարտին ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 57-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2027 թվականի առաջին եռամսյակում։

Նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները ՀՀ ՊԵԿ նախագահի ուղեկցությամբ այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման կենտրոն, որտեղ ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև ցուցադրվել են Երևանի մաքսային լոգիստիկ կենտրոնի կառուցման և Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման ծրագրերը, ինչպես նաև մաքսային թվային համակարգերը և գործող նախաձեռնությունները։

Նշենք, որ միավորված կոլեգիայի 56-րդ նիստին նախորդել էին փորձագիտական խմբերի աշխատանքային նիստերը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունը
Ամենադիտված