Իրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետ
Աշխարհ
Իրաքի կառավարական ուժերը նոյեմբերի 20-ին մտել են Բաղդադից հարավ գտնվող Ջուրֆ ալ-Սախար քաղաքը՝ Իրանի աջակցությունը վայելող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման հենակետը։ Իրաքյան դրոշներով շարասյունը հասել է քաղաք, և զինծառայողները դիրքեր են զբաղեցրել կենտրոնում։
Որոշմանը նախորդել էր պետական նավթի ենթադրյալ մաքսանենգության շուրջ վեճը։ Իրաքի իշխանությունները խմբավորմանը մեղադրում են հարյուր միլիոնավոր դոլարների նավթ ապօրինի շրջանառելու մեջ։ «Քաթաիբ Հեզբոլլահը» հերքում է մեղադրանքը։ Իրաքցի շիա քաղաքական գործիչների միջնորդությամբ կողմերը պայմանավորվել են խուսափել զինված բախումից։
Քաղաքում տված ասուլիսում պաշտոնյաները հայտնել են, որ տեղի ստորաբաժանումները փոխարինվելու են փուլերով։ Իրաքի էներգետիկ ոստիկանությունն արդեն ստանձնել է տարածքով անցնող նավթամուղի պահպանությունը։ Ըստ պայմանավորվածության՝ խմբավորման անդամները պետք է տեղափոխվեն երկրի այլ շրջաններ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը