Վարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին
Աշխարհ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանից երեք օդային օբյեկտ է մտել երկրի օդային տարածք։ Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի դեմ ռուսական հարվածների ժամանակ։ Ուկրաինական սահմանի մոտ գտնվող Նովի Լիպովեց գյուղում աշխատել են արտակարգ ծառայությունները։
Նախարարի նախնական գնահատմամբ՝ խոսքը երկու հրթիռի և մեկ անօդաչու սարքի մասին է։ Նա դրանցից մեկը նույնականացրել է որպես ռուսական հրթիռ, իսկ մյուս երկուսի տեսակի մասին խոսել է վերապահումով։ Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունն անմիջապես չի պատասխանել «Ռոյթերսի» հարցմանը։
Կոսինյակ-Կամիշը միջադեպը որակել է որպես սադրանք և հայտնել, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ից լրացուցիչ աջակցություն է խնդրելու արևելյան թևի պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ նույն օրը Լեհաստանում նախատեսված դաշնակից երկրների զորավարժությունները կկայանան։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը