Միլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերը
Աշխարհ
Եվրախորհրդարանում քննարկվում է պատգամավորների արտասահմանյան աշխատանքային այցերի ծախսերը կրճատելու հնարավորությունը։ Politico-ի հրապարակման համաձայն՝ նախատեսվող գործուղումների բյուջեն զգալի գումարներ է ներառում հեռավոր ուղղություններով ավիափոխադրումների համար։
Մասնավորապես, Ավստրալիա չորս թռիչքի համար նախատեսվում է ծախսել մոտ մեկ միլիոն եվրո։ Բրազիլիա գործուղումների համար հատկացումները գերազանցում են 600 հազար եվրոն, Կանադայի համար նախատեսված է շուրջ 580 հազար, ԱՄՆ-ի համար՝ 547 հազար, իսկ Սինգապուրի համար՝ ավելի քան 480 հազար եվրո։
Քննարկումների առանցքում գործուղումների անհրաժեշտության հիմնավորումն ու դրանց ֆինանսական արդյունավետությունն են։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը