Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի ընթացքում երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև շտապօգնության ժամանումը վիրավորներից մի քանիսին օգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում եղած դեղատուփ մեջ պահվող բժշկական պարագաները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը