Չինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարք
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն նոյեմբերի 20-ին Շենժենում հայտարարել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Ինդոնեզիայի նախագահի գրասենյակի տվյալով՝ երկու երկրների ընկերությունները համաձայնեցրել են 35 գործարք՝ շուրջ 15 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։
Սին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը հանքային հումքի, էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտներում։ Որպես արդեն գործող համատեղ նախագծի օրինակ՝ նա նշել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան Բանդունգին կապող արագընթաց երկաթուղին։
Ջակարտայի հաղորդմամբ՝ նախագահները քննարկել են նաև Հարավչինական ծովում համատեղ ծրագրերի հնարավորությունը։ Հարցը զգայուն է Ինդոնեզիայի համար․ երկիրը նախկինում հայտարարել է, որ չի ճանաչում այդ ջրերի նկատմամբ Պեկինի տարածքային հավակնությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը