Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը Փաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցից Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակ Ասիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. Վարդեւանյան Չինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարք Ձեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբինյանին ՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Իրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետ Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան 

Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակ

Քաղաքական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի սպորտի բաժնի ղեկավար Ստանիսլաս Ֆրոսարին և մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Կորանտեն Սեգալենին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Մակոլինի կոնվենցիա) կիրառման, մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընդլայնման հարցերը։

ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ նոյեմբերի 19-20-ը Սպորտի կառավարման կենտրոնում ԵԽ փորձագետների մասնակցությամբ անցկացվել է կոնվենցիայի կիրառմանը նվիրված երկօրյա սեմինար, որին մասնակցել են պետական և իրավապահ մարմինների, Երևանի քաղաքապետարանի, Հակադոպինգային գործակալության, մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սիմոնյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը և կոնվենցիայի դրույթների գործնական իրականացումը՝ ընդգծելով մարզական մրցումների արդարության ու թափանցիկության ապահովման առաջնահերթությունը։

«Նախարարությունը պատրաստակամ է գործադրելու անհրաժեշտ ջանքերը՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ ձևավորելու, միջգերատեսչական համագործակցությունն ամրապնդելու և միջազգային լավագույն փորձը ներդնելու ուղղությամբ»,- նշել է Տիգրան Սիմոնյանը։

ԵԽ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել երկօրյա սեմինարի արդյունքները՝ կարևորելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և տեղեկատվության արդյունավետ փոխանակումը։ Նրանք ընդգծել են ազգային հարթակի ստեղծման ուղղությամբ ձևավորված դրական առաջընթացը և գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու Հայաստանին միջազգային փորձի փոխանակման և համապատասխան կարողությունների զարգացման գործում։

Մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ծրագրի ղեկավար Կորանտեն Սեգալենն ընդգծել է, որ սպորտային խաղադրույքների շուկայի աճին զուգահեռ մեծանում են նաև մարզական մրցումների մեքենայությունների ռիսկերը։ Նա կարևորել է Հայաստանի ազգային հարթակի ձևավորումն ու ներգրավումը Կոպենհագենի խմբի՝ ազգային հարթակների միջազգային ցանցի աշխատանքներում։

Հանդիպմանը քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության այլ ուղղություններ, որոնք վերաբերել են սպորտում երեխաների պաշտպանությանը, Եվրոպական սպորտային խարտիայի դրույթների իրականացմանը, ներառական սպորտի զարգացմանը։

Նշվել է, որ Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված երկօրյա սեմինարին քննարկվել են Մակոլինի կոնվենցիայի գործնական կիրառման, ազգային հարթակի ձևավորման, օրենսդրության կատարելագործման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները։ Կազմակերպվել են նաև գործնական վարժություններ՝ հնարավոր մեքենայությունների վերաբերյալ ահազանգերի գնահատման և ռիսկերի դասակարգման նպատակով։

Հայաստանի համար 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Մակոլինի կոնվենցիան նպատակ ունի կանխարգելելու և բացահայտելու մարզական մրցումների մեքենայությունները՝ խթանելով պետական, մարզական և մասնավոր կառույցների համագործակցությունը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհը
Ամենադիտված