Ասիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս
Տնտեսություն
Նոյեմբերի 20-ին Թայվանի բաժնետոմսերի շուկան նվազել է 6,2 տոկոսով, Հարավային Կորեայի KOSPI ինդեքսը՝ 5,2 տոկոսով, իսկ Ճապոնիայի Nikkei 225-ը՝ մոտ 5,1 տոկոսով։ Վաճառքի ալիքը հատկապես ուժգին է հարվածել արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներին առնչվող ընկերությունների բաժնետոմսերին։
Ներդրողների շրջանում մտահոգություն կա, որ այդ ընկերություններից մի քանիսի բաժնետոմսերը չափազանց արագ են թանկացել։ Նույնիսկ արհեստական բանականություն մշակող Anthropic-ի հաջող բորսայական մեկնարկը չի կանգնեցրել վաճառքը։ Նախորդ օրը Նյու Յորքում S&P 500 և Nasdaq Composite ինդեքսներն ավելի քան 2 տոկոսով նվազել էին։
Շաբաթն ամենամեծ կորուստներով ավարտել է Թայվանը՝ 17,5 տոկոս անկումով։ Նույն ժամանակահատվածում Հարավային Կորեայի հիմնական ինդեքսը կորցրել է մոտ 8 տոկոս, իսկ ճապոնական Nikkei-ն՝ 7,7 տոկոս։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը