Մասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որից հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տուժածներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել մեկին Մասիսի, մյուսին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը