Զելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիք
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ, որոնք կներառեն Ուկրաինայի տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը և ՆԱՏՕ-ի անդամների ռազմական պարտավորությունները։
Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ անվտանգության երաշխիքները պետք է գործնական նշանակություն ունենան։ Զելենսկին օրինակ է բերել Մերձավոր Արևելքի այն պետությունները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, սակայն իրենց տարածքում ունեն ամերիկյան ռազմաբազաներ։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշներն ավելի վաղ ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք երաշխիքները չափազանց լուրջ պարտավորություն են Վաշինգտոնի համար։ Զելենսկին ընդունել է, որ կողմերը կարող են տարբեր կերպ հասկանալ այդ երաշխիքների բովանդակությունը։
tass.ru


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը