ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում
Աշխարհ
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Թեհրանից պահանջել են տեսուչներին կրկին թույլ տալ մուտք գործել Իրանի միջուկային այն օբյեկտները, որոնք տուժել են 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ Չորս երկրների համատեղ հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 19-ին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում հայտնել է, որ վերջին եռամսյակում տեսուչներն Իրանում աշխատել են միայն Բուշերի ատոմակայանում։ Գործակալությունը դեռ չի կարող ստուգել, թե ինչ է տեղի ունեցել նախկինում իր հաշվառած հարստացված ուրանի պաշարների հետ։
Թեհրանը ստեղծված իրավիճակը բացատրում է ամերիկյան և իսրայելական հարվածներով։ Չորս երկրները, վկայակոչելով Գրոսիի գնահատականը, նշում են, որ տեսուչները պատրաստ են վերադառնալու, և Թեհրանին կոչ են անում տվյալներ տրամադրել վնասված օբյեկտների վիճակի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը