Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները
Աշխարհ
Աֆրիկյան երկրների բանակցային խումբը նոյեմբերի 20-ին Անթալիայում կոչ է արել զարգացած երկրներին կատարել կլիմայական ֆինանսավորման իրենց պարտավորությունները։ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP31-ի պաշտոնական վերջին օրը խմբի նախագահ Զանետոր Ագյեման-Ռոլինգսը հայտարարել է, որ բանակցային նախագծերը չեն պատասխանում աֆրիկյան երկրների կարիքներին։
Խումբը մատնանշել է երկու խոչընդոտ՝ օգնությունից օգտվելու բարդ պայմաններն ու արդեն ստանձնած խոստումների կատարման ձգձգումը։ Բանակցողները պահանջում են հստակություն նաև այն հարցում, թե ինչ միջոցներով են երկրները հարմարվելու կլիմայի փոփոխությանը և մեղմելու էներգետիկ անցման սոցիալական հետևանքները։
Համաժողովի եզրափակիչ տեքստի շուրջ տարաձայնությունները ևս պահպանվում են։ Նոյեմբերի 19-ին շրջանառված նախագծից հանվել էր հանածո վառելիքից հրաժարվելու մասին հիշատակումը։ Նոյեմբերի 20-ի առավոտվա դրությամբ այդ նախագիծը դեռ չէր արժանացել մասնակից երկրների վերջնական հավանությանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը