Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած
Հասարակություն
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը