Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ Թուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ին Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը 

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Հասարակություն

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն տիկին Մանյա Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ տիկին Ալվարդ Բարխուդարյանը և տիկին Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխ․ ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա և նվիրյալ ծառայությունների:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Միջոցառման ընթացքում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն ընթերցեց Մանյա Ղազարյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Ձեր բծախնդիր ղեկավարությամբ շուրջ երկու տասնամյակ ամենօրյա հեռարձակմամբ հոգևոր և մշակութային բովանդակությամբ հաղորդումներ է մատուցում հավատավոր Մեր զավակներին։ Ուրախ ենք մեծապես, որ հեռուստատեսության ասպարեզում Ձեր հարուստ փորձառությամբ Դուք շարունակում եք նպաստ բերել Սուրբ Էջմիածնի պայծառությանը և մեր ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի վերազարթոնքին»։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ներկայացրեց Ալվարդ Բարխուդարյանին և Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակները։

Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է․ «Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։
Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաև Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգևորականների պատրաստության կարևոր գործին»։

Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակում նշված է․ «Գիտական գործունեությանը զուգընթաց Դուք երկար տարիներ պատրաստակամությամբ դասախոսեցիք Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ բարի ավանդ բերելով հոգևորականաց պատրաստության եկեղեցանվեր գործին։ Ուրախ ենք մեծապես, որ գիտելիքի հետ մեկտեղ մեր ուսանողներին փոխանցեցիք հայկական մատենագրական ժառանգության և առհասարակ հայ մշակույթի հանդեպ Ձեր սերն ու նվիրումը՝ վաստակելով Ձեր սաների և տեսչության անկեղծ հարգանքը»:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գրիգոր Նալբանդյանին և Նորայր Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակները։

Գրիգոր Նալբանդյանին շնորհված կոնդակում մասնավորաբար նշված է․ «Ավելի քան երկու տասնամյակ առաջ ծառայության անցաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենօրյա աշխատանքի մեջ դրսևորելով Ձեր խոնարհ ու եկեղեցասեր նկարագիրը, պարտականությունների հանդեպ բծախնդիր վերաբերմունքը, եռանդն ու ջանադրությունը։
․․․Դուք Ձեր կարողություններն ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերեցիք եկեղեցաշինական նախաձեռնությունների իրականացմանը ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես և հայաստանյան մեր թեմերում։ Ձեր նախագծով կառուցվեց Վեհարանի հարավային մուտքը, բարեկարգվեց շրջափակը, հիմնիվեր նորոգվեցին Խրիմյան թանգարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, որոնք առավել բարեզարդություն են պարգևում Սուրբ Էջմիածնին։ Հատկապես գովարժան է Ձեր ներդրումը Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման գործում, որը տևական դադարից հետո պայծառաշուք տեսքով իր օրհնաբեր դռները բացեց մեր հավատացյալների ու այցելուների առջև»։

Նորայր Խաչատրյանին ուղղված կոնդակում արձանագրված է. «Դուք երկար տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս եք բերել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացմանը՝ հմտորեն ղեկավարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանի աշխատանքները։ Մենք քաջատեղյակ ենք Ձեր ազգասիրությանն ու եկեղեցասիրությանը, ինչպես և բարեսիրտ ու ազնիվ նկարագրին, որով արժանացել եք նաև Մայր Աթոռիս միաբանության և աշխատակիցների հարգանքին ու գնահատանքին»։

Հայրապետական սրբատառ կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը շնորհավորեց մեծարյալներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունն ու բարի վաստակն ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ դարեր շարունակ զորացրել է մեր ժողովրդի հավատքը և անխաթար պահել ազգային ինքնությունը, ոգին ու գիտակցությունը։ Այս համատեքստում Հայոց Հայրապետը հորդորեց շնորհընկալներին ազգային-եկեղեցական արժեքներին հավատարիմ շարունակել իրենց ծառայությունը և Բարձրյալի օրհնությամբ իրենց կյանքը զարդարել ազգօգուտ ու եկեղեցանվեր նորանոր իրագործումներով ու հանձնառություններով։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները
Ամենադիտված