Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր հարվածների հնարավորության մասին կխոսի տարեսկզբից հետո։ Նոյեմբերի 19-ին, Չինաստանից Վաշինգտոն վերադառնալիս, նա «Ռոյթերսին» ասել է, որ որոշում կայացնելու համար ժամանակ կա։
Մինչև նոյեմբերի 3-ի Կոնգրեսի ընտրությունները Թրամփը մի քանի անգամ ակնարկել էր, որ քվեարկությունից հետո Թեհրանն ավելի պատրաստ կլինի համաձայնության գալու։ Այժմ նա մատնանշում է հունվարի 1-ը՝ առանց ռազմական գործողությունների վերաբերյալ որոշում հայտարարելու։
Միաժամանակ Վաշինգտոնը խստացրել է Իրանի նավահանգիստների շրջափակման պայմանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նոր ծանուցման համաձայն՝ սահմանափակումները կարող են տարածվել նաև այն նավերի վրա, որոնք ծովում այլ նավից ընդունում են Իրանում բեռնված ապրանք։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը