Ուկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամը
Աշխարհ
Ուկրաինայում նոյեմբերի 20-ին լուրջ խափանումներ են արձանագրվել երկաթուղային հաղորդակցության համակարգում։ «Ուկրաինական երկաթուղիներ» պետական ընկերության տվյալներով՝ ժամանակացույցից շեղվել է 99 ուղևորատար գնացք։
Առավել մեծ ուշացումները գրանցվել են Դնեպր քաղաքի հետ կապված ուղղություններում։ Մասնավորապես, լեհական Խելմ քաղաքից Դնեպր մեկնող միջազգային գնացքի ուշացումը գերազանցել է 10 ժամը։ Խափանումները պայմանավորված են երկաթուղային ենթակառուցվածքների վնասներով և անվտանգության սահմանափակումներով։
Ուկրաինական երկաթուղային ընկերությունը ուղևորներին խորհուրդ է տվել մեկնելուց առաջ ստուգել չվերթների ընթացիկ կարգավիճակը։ Օդային տագնապների և երթուղային սահմանափակումների պատճառով ժամանման կանխատեսվող ժամերը կարող են փոփոխվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը