Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թուման
Աշխարհ
Նոյեմբերի 20-ին Թեհրանի ազատ շուկայում ամերիկյան դոլարի վաճառքի գինը մնացել է մոտ 270 հազար թումանի սահմաններում։ Իրանական «Սարմայե վա բորս» տնտեսական պարբերականն առավոտյան մեկ դոլարի դիմաց արձանագրել է 269 970 թուման՝ նույնքան, որքան նախորդ օրը։
Փոխարժեքներին հետևող «Ալան չանդ» հարթակը Թեհրանի ժամանակով ժամը 14։50-ին դոլարի վաճառքի գինը նշել է 271 400 թուման, իսկ գնման գինը՝ 268 700 թուման։ Հարթակի տվյալներով՝ վերջին 24 ժամում մեկ դոլարի գինը տատանվել է 267 000-ից մինչև 271 700 թումանի միջև։
Ավելի երկար ժամանակահատվածում դոլարը զգալիորեն թանկացել է։ «Ալան չանդի» հաշվարկով՝ մեկ դոլարի համար այսօր գրեթե 56 տոկոսով ավելի շատ թուման են վճարում, քան վեց ամիս առաջ։ Նոյեմբերի 20-ի վաճառքի գնով 100 դոլար գնելու համար անհրաժեշտ էր շուրջ 27 միլիոն թուման։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը