Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած միջոցառումները չեն կարողանա ամբողջությամբ փոխհատուցել բնակչության էլեկտրաէներգիայի վճարների սպասվող աճը։ Այս մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով E3G վերլուծական կենտրոնի ուսումնասիրությանը։
Հետազոտության համաձայն՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար պետական աջակցությունը կփոխհատուցի վճարների աճի մոտ մեկ երրորդը, իսկ առավել ապահովված ընտանիքների դեպքում՝ մոտ մեկ հինգերորդը։ Ըստ կանխատեսման՝ միլիոնավոր տնային տնտեսություններ 2027 թվականի սկզբին կշարունակեն վճարել զգալիորեն ավելի բարձր գումարներ։
E3G-ի ներկայացուցիչ Ջեյմս Հյու Դայսոնը նշել է, որ միանվագ ֆինանսական օգնությունը չի կարող փոխարինել էներգետիկ համակարգի երկարաժամկետ բարեփոխումներին։ Փորձագետները կարևորում են ավելի կայուն և արտաքին մատակարարումներից քիչ կախված էներգահամակարգի ձևավորումը։
Рамблер/личные финансы


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը