Մոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է ցանկացած պայմանավորվածություն, որն Ուկրաինային փաստացի կտա ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ։ Նա այսպես է պատասխանել հարցին, թե Ռուսաստանը կընդունի՞ դաշինքի հավաքական պաշտպանության սկզբունքով երաշխիքներ Կիևի համար։
Վեճի առարկան Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածն է, ըստ որի՝ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա։ Նախօրեին Բեռլինում ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններում առաջընթաց է տեսնում հենց այդ սկզբունքի շուրջ։
Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքները, եթե Կիևն ընդունի ՆԱՏՕ-ին չանդամակցելու Ռուսաստանի պահանջը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինի հանդիպումից հետո առաջարկել էր վերսկսել հենց Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը