Կիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 20-ի գիշերը ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարվածներից Կիևում վեց մարդ է զոհվել։ Քաղաքի առողջապահության վարչության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 13։55-ի դրությամբ վիրավորների թիվը հասել էր 17-ի։ Նրանցից 16-ին տեղափոխել են հիվանդանոց, յոթի վիճակը ծանր է։
Հարվածներից վնասվել են Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջներ։ Քաղաքային իշխանությունները դրանցից երկուսում ժամանակավորապես սահմանափակել են երթևեկությունը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում մեքենայով ճանապարհ չընկնել։
Զոհվածներից երկուսը քաղաքի ջրամատակարարման ծառայության աշխատակիցներ էին։ Ծառայության հաղորդմամբ՝ նրանք գիշերն աշխատում էին բնակիչների ջրամատակարարումն ապահովելու համար։ Հարվածներից հետո մայրաքաղաքի հինգ վարչական շրջաններում բնակիչների մի մասը մնացել է նաև առանց էլեկտրականության։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը