ԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմաց
Աշխարհ
Եվրամիությունը նոյեմբերի 20-ին Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ սա Ուկրաինայի աջակցության այս ծրագրով մինչ օրս կատարված ամենախոշոր միանվագ վճարումն է։ ԵՄ խորհուրդը հատկացումը հաստատել էր նոյեմբերի 16-ին։
Գումարը փոխանցվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան կատարել է ծրագրով նախատեսված ավելի քան 20 քայլ։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, դատական համակարգին, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարին, էներգետիկային ու պետական գույքի կառավարմանը։
Սա ծրագրի իններորդ հերթական վճարումն է։ Միջոցները նախատեսված են նաև պատերազմի պայմաններում պետական կառավարման աշխատանքն ապահովելու և տնտեսության վերականգնումը ֆինանսավորելու համար։ Այս փոխանցմամբ 2024 թվականի կեսից ի վեր բարեփոխումների ծրագրով Ուկրաինային հատկացված գումարը գերազանցել է 40 միլիարդ եվրոն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը