Ըստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 20-ին հայտնել է նախորդ օրը Թաթարստանի «Կալեյկինո» նավթամղիչ կայանին հասցված հարվածի հետևանքների մասին։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ կայանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել են։
Ալմետևսկի շրջանի ղեկավար Գյուզել Խաբուտդինովան նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ կայանում հաջողվել է կանխել խոշոր հրդեհը։ Նրա խոսքով՝ բեկորները վնասել են նաև քաղաքացիական մի քանի օբյեկտ։ Տեղական իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին չեն հայտնել։
Կայանից նավթ է մատակարարվում ռուսական վերամշակող գործարաններին և «Դրուժբա» նավթամուղին, որով ռուսական հումքը հասնում է նաև եվրոպական շուկաներ։ Թե միջադեպն ինչ ազդեցություն է ունեցել կայանի աշխատանքի և մատակարարումների վրա, հրապարակված տվյալներից դեռ պարզ չէ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը