Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին
Աշխարհ
Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ նոյեմբերի 20-ի գիշերը Ռուսաստանից երեք օդային օբյեկտ ներխուժել է երկրի օդային տարածք։
Պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի նախնական գնահատմամբ՝ խոսքը երկու հրթիռի մասին է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպի առնչությամբ հրավիրել է անվտանգության պատասխանատուների արտակարգ խորհրդակցություն։
Նախարարը կատարվածն անվանել է ռուսական սադրանք՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Լեհաստանում հենց այդ օրը անցկացվում են Ուկրաինայի դաշնակիցների զորավարժությունները։
Վարշավան մտադիր է Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջել ուժեղացնել արևելյան սահմանների պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը