Ռուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիր
Աշխարհ
Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովն ու Բոտիր Կուդրաթխոջաևը բանակցություններ են անցկացրել և ստորագրել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ 2027 թվականի համագործակցության ծրագիրը։
Բելոուսովի խոսքով՝ ռազմական փոխգործակցությունը բարձր մակարդակի է հասել։ Նա նշել է, որ 2026–2030 թվականների ռազմավարական գործընկերության ծրագրով նախատեսվում է տարեկան ավելի քան 60 համատեղ միջոցառում, այդ թվում՝ զորավարժություններ և զինծառայողների պատրաստություն։
Ուզբեկստանի պաշտպանության նախարարը ևս պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։ Կողմերն առանձնացրել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և ռազմական մասնագետների ուսուցման կարևորությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը