«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է
Ժամանց
Նոյեմբերի 19-ի երեկոյան «Բիթլզը» ներկայացրել է «In My Life» երգի նոր տեսահոլովակը՝ Օուեն Քուպերի մասնակցությամբ։ Երգն առաջին անգամ հնչել է 1965-ի «Rubber Soul» ալբոմում։ Ավելի քան վեց տասնամյակ անց ռեժիսորներ Ջեսիկա Սուեյլն ու Իրինա Ալեքսիուն դրա համար մի ընտանիքի պատմություն են նկարահանել խմբի հայրենի Լիվերպուլում։
Ամեն ինչ սկսվում է 1940-ականներին՝ զբոսայգում պատահական հանդիպումից։ Երկու մարդկանց մտերմացնում է մի ուկուլելե։ Փոքրիկ լարային նվագարանը տարիների ընթացքում անցնում է ձեռքից ձեռք և մոր ու որդու միջև կապ դառնում։ Քուպերը մարմնավորում է որդուն պատանեկության տարիներին, իսկ ընտանեկան պատմությունը հասնում է մինչև մեր օրերը։
Խմբի երկրպագուները տեսահոլովակում կարող են նկատել երկու ծանոթ դրվագ։ Կինոթատրոնի մոտ անցնող հերոսները հիշեցնում են «Abbey Road» ալբոմի շապիկը, իսկ այգում ընկնելու պահը հղում է Ջորջ Հարիսոնի հայտնի անկմանը՝ «A Hard Day’s Night» ֆիլմի սկզբում։ Տեսահոլովակը թողարկվել է «Rubber Soul»-ի հատուկ վերահրատարակության առթիվ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը