Մոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ին
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին նույնիսկ անուղղակի կամ մասնակի անդամակցության որևէ տարբերակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ընդունի այնպիսի լուծումներ, որոնք Կիևին թույլ կտան ստանալ ՆԱՏՕ-ի անդամությանը համարժեք կարգավիճակ։ Դիվանագետը համապատասխան հայտարարությունն արել է՝ անդրադառնալով Ուկրաինային դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածի սկզբունքով անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությանը։
Ռյաբկովն ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունից, սակայն պահանջում է բացառել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ միայն այդ պայմանի ընդունումից հետո հնարավոր կլինի քննարկել անվտանգության այլ մեխանիզմներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը