Պենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունի
Աշխարհ
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը չունի զինամթերքի արտադրությունը մեծացնելու մանրամասն երկարաժամկետ ծրագիր՝ չնայած առկա պակասորդներին։ Այս եզրակացությանն է հանգել ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գլխավոր վարչությունը՝ Կոնգրեսի վերահսկողական մարմինը։
Հրապարակված զեկույցում նշվում է, որ ամերիկյան զինված ուժերը հատկապես խնդիրներ ունեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերքի, SM-6 և AIM-120 հրթիռների պաշարների հետ։ Իրանի հետ 2026 թվականի հակամարտությունն ավելի է խորացրել այդ դժվարությունները։
Վերահսկողական մարմնի գնահատմամբ՝ Պենտագոնը որոշ քայլեր ձեռնարկել է արտադրությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն չի սահմանել երկարաժամկետ նպատակների, ֆինանսավորման և արդյունքների գնահատման ամբողջական համակարգ։
tass.ru


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը