Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգների Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմին ամերիկյան զինված ուժերի մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ բանաձևը։ Նախագծին կողմ է քվեարկել 48, դեմ՝ 51 սենատոր։
Երեք հանրապետական սենատոր աջակցել է նախաձեռնությանը, իսկ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը դեմ է քվեարկել։ Բանաձևը, նույնիսկ երկու պալատների հավանության դեպքում, հիմնականում խորհրդանշական նշանակություն կունենար։
Մինչդեռ դեմոկրատներն արդեն քննարկում են ավելի կոշտ քայլեր՝ պատերազմի ֆինանսավորումը սահմանափակելու ուղղությամբ։ Սենատոր Թիմ Քեյնի խոսքով՝ հնարավոր տարբերակները կարող են կապվել դեկտեմբերին քննարկվող բյուջետային որոշումների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը