Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ
Տնտեսություն
Թուրքական «Բայքար» ընկերությունը երկրի անվտանգության ուժերին է հանձնել «Բայրաքթար Քըզըլէլմա» առաջին երեք անօդաչու կործանիչները։ Ընկերությունը հայտարարել է, որ այդպիսով Թուրքիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը նման մարտական օդանավ է ընդգրկել զինված ուժերի սպառազինության կազմում։
Նոր սարքերը նախատեսված են օդային թիրախների դեմ պայքարի և ցամաքային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։
Արտադրողի տվյալներով՝ կործանիչը կարող է զարգացնել ձայնի արագության 90 տոկոսին համարժեք արագություն և օդում մնալ ավելի քան երեք ժամ։ Մշակվում է նաև կարճ թռիչքուղի ունեցող նավերից դրա կիրառման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը