Էստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը
Աշխարհ
Էստոնիայի կառավարությունը որոշել է 2026 թվականի դեկտեմբերի 1-ից առնվազն վեց ամսով դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանին գործող բոլոր հինգ ավտոմոբիլային անցակետերի աշխատանքը։ Որոշումը վերաբերում է Նարվա-1, Նարվա-2, Կոյդուլա, Լուհամաա և Սաատսե անցակետերին։
Վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ միջոցառումը պայմանավորված է ազգային անվտանգության սպառնալիքներով, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ենթադրյալ դիվերսիոն գործողություններով։ Նա հիշատակել է նոյեմբերի 13-ին անօդաչու սարքեր արտադրող ձեռնարկության դեմ հրկիզման փորձը։
Էստոնիայի կառավարությունը վեց ամիս անց կվերանայի սահմանափակումները։ Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան պարզաբանել է, որ որոշումը չի տարածվում երկաթուղային բեռնափոխադրումների վրա։ Մոսկվան հերքում է իրեն վերագրվող դիվերսիոն մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը