BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը
Ժամանց
Հարավկորեական BIGBANG խումբը նոյեմբերի 20-ին անակնկալ երգ է թողարկել իր բեմական գործունեության 20-ամյակի առթիվ։ Խմբի գործակալությունը միայն նույն օրն էր ազդարարել թողարկման ժամը՝ դեռ գաղտնի պահելով երգի անունը։ Սեուլի ժամանակով ժամը 14։00-ին ունկնդիրներն արդեն կարող էին լսել «GiiiRIP»-ը։
Լատինատառ վերնագրի իմաստը բացվում է այն բարձրաձայն կարդալիս․ «GiiiRIP»-ը հնչում է կորեերեն «գիրիպ» բառի նման, որը նշանակում է «ոտքի կանգնել»։ G-Dragon-ը մասնակցել է թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի ստեղծմանը, իսկ Թեյանգը խոսքերի համահեղինակներից է։ Սա խմբի երկրորդ նոր երգն է օգոստոսից ի վեր, երբ ավելի քան չորս տարվա դադարից հետո լույս տեսավ «BiiiG»-ը։
Երգը թողարկվել է «XX: Cosmos» համաշխարհային շրջագայության ընթացքում։ Նոյեմբերի 17-ին BIGBANG-ն ավարտել է Հոնկոնգում իր չորս համերգների շարքը։ Նոյեմբերի 21-ին խումբը բեմ կբարձրանա ճապոնական Օսակայում՝ MAMA երաժշտական մրցանակաբաշխությանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը