Բրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության և հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մագովանը բացահայտ հայտարարել է, որ բրիտանական զինված ուժերն իրականացնում են հարձակողական կիբեռգործողություններ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ։
Sky News-ին տված հարցազրույցում գեներալը նշել է, որ Լոնդոնը չի թաքցնում նման գործողությունների իրականացումը։ Նրա խոսքով՝ նշված պետությունները կիբեռտարածքում սպառնալիք են ներկայացնում Բրիտանիայի համար, և երկիրը պատրաստ է պատասխանել համապատասխան միջոցներով։
Բրիտանական Ազգային կիբեռուժերը ստեղծվել են 2020 թվականին։ Դրանց գործողությունների մեծ մասը գաղտնի է պահվում։ Մագովանը շեշտել է, որ կողմերի հակամարտությունը գտնվում է այսպես կոչված «գորշ գոտում»՝ խաղաղության և բացահայտ պատերազմի միջև։
interfax.


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը