«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը
Աշխարհ
Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի մուտքը Իրան հակասում է երկրի ազգային անվտանգությանը։ Իրանցի պատգամավորը Գրոսսիին մեղադրել է լրտեսության մեջ՝ առանց հրապարակայնորեն ապացույցներ ներկայացնելու։
Սալիմին քննադատել է գործակալությանը՝ պնդելով, որ այն պատշաճ կերպով չի արձագանքել Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան և իսրայելական հարվածներին, սակայն շարունակում է պահանջել տեսուչների վերադարձը։ Պատգամավորը հայտնել է նաև, որ Իրանի խորհրդարանում լրջորեն քննարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը