Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են
Աշխարհ
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը Ֆրանկֆուրտում անցկացված Եվրոպական բանկային համաժողովում հայտարարել է, որ Եվրոպան պետք է սովորի կանխել սպառնալիքները՝ չսպասելով դրանց վերածվելուն լուրջ ճգնաժամերի։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները հաճախ սկսում են ակտիվ գործել միայն այն ժամանակ, երբ խնդիրներն արդեն զգալի վնաս են հասցրել։ Լագարդն առանձնացրել է կապիտալի միասնական շուկայի բացակայությունը, արտասահմանյան տեխնոլոգիաներից կախվածությունը և տնտեսության աճի սահմանափակ ներուժը։
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հատկապես զգուշացրել է կիբեռհարձակումների վտանգի մասին։ Նրա գնահատմամբ՝ արհեստական բանականության զարգացումը կարող է ավելի մեծացնել ֆինանսական համակարգերի խոցելիությունը, մինչդեռ պաշտպանական միջոցառումները դեռ բավարար ուշադրության չեն արժանանում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը