Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա
Աշխարհ
Գազայի հրադադարի և վերականգնման գործընթացը վերահսկող «Խաղաղության խորհրդի» բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը պատրաստվում է այցելել Ռուսաստան և Ճապոնիա՝ քաղաքական աջակցություն և լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու նպատակով։
Հաջորդ շաբաթ նա Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ապա բանակցություններ կանցկացնի Տոկիոյում։ Ավելի վաղ հիմնականում Միացյալ Նահանգների, Պարսից ծոցի և մահմեդական երկրների խոստացած 17 միլիարդ դոլարից ստացվել է երկու տոկոսից պակասը։
Խորհուրդը Ռուսաստանից ակնկալում է քաղաքական աջակցություն, իսկ Ճապոնիան դիտարկում է որպես հնարավոր խոշոր ֆինանսավորող։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը