Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ձևավորած եվրոպական անվտանգության համակարգը չի կարողացել պաշտպանել Թուրքիային Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքներից։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան դաշինքի կարևոր անդամ է, սակայն նրա անվտանգության շահերը տարածվում են նաև Եվրոպայից դուրս։ Նախարարը հիշեցրել է, որ Անկարան երկար տարիներ բախվել է Սիրիայից և Իրաքից եկող սպառնալիքներին, որոնք կարող են կրկնվել։ Նա ընդգծել է տարածաշրջանային անվտանգության նոր մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։
Ֆիդանի գնահատմամբ՝ պաշտպանական միավորումների առաջնային նպատակը մասնակիցների միջև չհարձակվելու երաշխիքների ամրագրումն է, իսկ հաջորդը՝ արտաքին հարձակումներին միասնական արձագանքելը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը